Рубрика: Без рубрики

Քառօրյա վերապատրաստման ամփոփում

Վերապատրաստման առաջին օրը

Վերապատրաստման առաջին օրը ծանոթացանք վերապատրաստման մասնակիցների հետ, որոնցից յուրաքանչյուրը ուներ տարբեր օտար լեզուների գիտելիքներ: Այնուհետև շրջայց կատարեցինք Հյուսիսային դպրոցից մինչև Մայր դպրոց: Մայր դպրոցում ուսումնասիրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքը՝ mskh.am, ինչպես նաև՝ Մեդիագրադարանը, «Դպիր» էջերը:

Քննարկեցինք, թե ինչ է բլոգը, այնուհետև ուսումնասիրեցինք կրթահամալիրի դասավանդողների բլոգները, սովորողների ուսումնական բլոգները: Ծանոթացանք google առցանց հարթակի հետ, բացեցինք էլեկտրոնային հասցե gmail.com  համակարգում:

Սովորեցինք բացել սեփական բլոգները, կատարել բազմաթիվ փոփոխություններ բլոգում և օգտվել բլոգից:

 

Վերապատրաստման երկրորդ օրը

Վերապատրաստման երկրորդ օրը սովորեցինք այն երգերից և պարերից, որոնք սովորաբար անցկացվում են ընդհանուր պարապմունքների ժամանակ բոլոր դպրոցականների և դասավաանդողների մասնակցությամբ: Ընդհանուր պարապմունքը անցկացվում է ամեն օր, բացի հինգշաբթի օրվանից:Այն սկսում է 9:00 և տևում է 15 րոպե: Երգերը և պարերը հայկական էին, կապված տարբեր հայկական տոների հետ:


Երկրորդ հատվածում ուսումնասիրեցինք բլոգի բաժինները,սովորեցինք մենյուի և էջերի ստեղծում: Ինչպես նաև սովորեցինք բլոգում տեղադրել հղումներ, լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ և այլն:

Վերապատրաստման երրորդ օրը

Երրորդ օրվա առաջին հատվածը կատարեցինք պարերգերի ուսուցում: Սովորեցինք երգել Կոմիտասի երգերից: Ինչպես նաև սովորեցինք պարային նոր շարժումներ, որոնք նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար:

Երկրորդ հատվածում սովորեցինք ստեղծել մենյու: Այնուհետև քննարկեցին մեր նախագծերի թեմաները և նախագծերի կառուցման ձևը:

Рубрика: Без рубрики

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր հինգերորդ

Ճամբարի վերջին օրը սկսվեց պատարագով, որը անցկացվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում: Երգեցինք շարականներ և եկեղեցում տիրեց մի անասելի մթնոլորտ, որը կարծես իրական չլիներ: Հոգևորը և մշակութայինը այնքան գեղեցիկ էր և փշաքաղվելու աստիճան, որ մեծ հպարտություն ու հիացմունք էի զգում դեպի մեր մշակույթը և դրա կրողները:

Ճամբարը շարունակվեց Գևորգ Հակոբյանի հետ հանդիպումով: Տիար Գևորգը յուրահատուկ և ունիկալ անհատ էր, քանի որ նրան կարելի էր լսել անվերջ: Մեզ հանձնարարված էր պատրաստել սլաքավոր ժամացույցներ, որ հնարավոր լիներ սլաքները շարժել:Այնուհետև քննարկեցինք Ռիչարդ Ֆեյնմանի հոդվածներից, և կարելի է ենթադրել, որ խնդիրը, կապված դասագրքերի ոչ մատչելի և ոչ օգտակար լինելու հետ, մինչև օրս էլ արդի է:

Ճամբարը պետք է ավարտվեր Սեբաստացիներին հայտնի Մեդիաուրբաթով, սակայն մինչ դա մենք ունեինք ազատ ժամանակ: Հետևաբար փորձեցինք հեծանիվ վարել, որը կարծես փորձություն լիներ ինձ համար: Հույս ունեմ ժամանակի ընթացքում կմոռանամ ընկնելու վախը և կսովորեմ վարժ վարել: Հեծանվավարությունից հետո փորձեցինք կրակել նետ ու աղեղով: Ինձ համար այն նոր սպորտաձև էր, որը ինչպես իմացանք այդքան էլ մեծ ճանաչում չունի Հայաստանում:

Մեդիաուրբաթը սկսվեց ժամը 14:00-ին: Կրթահամալիրում հյուր էր դաշնակահար Միքայել Ամյանը: Համերգին ներկա էին դասավանդողներ և սովորողներ, ինչպես նաև հյուրեր Իտալիայից: Համերգին հնչեցին Բախ, Շոպեն, ինչպես նաև Բաբաջանյան և Կոմիտաս: Բավականին հետաքրքիր ավարտ ունեցավ ճամբարը:

Այս ամենը մի հիանալի նախագիծ էր, որն առաջին հերթին թույլ էր տալիս ճանաչելու ինքներս մեզ: Ճամբարի ընթացքում մենք դրսևորեցինք մեզ նոր ձևով, որը ոչ մի ոլորտում չէինք կարող արտահայտել, քանզի այստեղ մենք անկեղծ էինք ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհի հետ: Ճամբար ընդլայնեց սահմանները մեր աշխարհայցքի և փոխեց այն պատկերացումը, որը ստեղծել էինք, թե ինչպիսին պետք է լինի դպրոցը և դրա միջավայրը: Աշակերտ լինելու տարիներիս անգամ պատկերացում չունեի, որ այն դպրոցը, որ ես երազում էի գնալ իրականում գոյություն ունի: Չէի կարող նաև պատկերացնել, որ մի օր իմ երազած դպրոցի մի փոքր մասնիկը կարող եմ կազմել: Ճամբարը տվեց միայն դրականը, լուսավորը ու կարևորը, որ ինձ պետք կգա, ոչ միայն որպես լավ մանկավարժի, այլ նաև, որպես լավ մարդ լինելու, քանզի ամեն ինչից վեր և կարևոր է լինել լուսավոր անհատ և կրել գեղեցիկը հոգում:

Ահա և վերջ…
Рубрика: Без рубрики

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր չորրորդ

Ճամբարանային նախավերջին օրը նույնպես բազմաժանր էր: Ընդհանուր պարապմունքից հետո դպրոցում կրկին անգամ երգեցինք, պարեցինք ընկեր Մարիամի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ազգային պարերգերը հայրենասիրություն են ծնում ցանկացած հայի հոգում: Չէ՞ որ հայկական երգերը և պարերը այն ոչ նյութական մշակութային ժառանգությունն են, որը պետք է փոխանցենք սերնդեսերունդ, այլապես կլինենք աղքատ ժողովուրդ առանց կարևորագույն արժեքների:

Ազգային պարերգերի կրող ու փոխանցող՝ Ընկեր Մարիամ

Էներգիայի մեծ ալիք ստացած՝ ուղևորվեցինք դեպի ծիսական արվեստանոց, որտեղ մեզ սպասում էր կավե թերապիան: Ընկեր Զառայի ձեռքերում սովորական կավը կենդանի շունչ է առնում: Սովորեցինք պատրաստել զարդեր,նուռ և այլն: Եթե կարողանում ենք լավ նկարել և ունենք վառ երևակայություն, ապա կհաջողվի գեղեցիկ ստեղծագործություններ պատրաստել:

Գլուխգործոցներ պատրաստելուց հետո՝ ժամանակն էր զբաղվելու պարտիզպուրակային աշխատանքով: Ագարակում մեզ դիմավորեց ընկեր Էդմոնը, ով մեզ բաժանեց խմբերի և տարբեր աշխատանքներ հանձնարարեց: Մշակեցինք ծառերը պարարտանյութով, մաքրեցինք խոտերը փոցխով և այլն:

Рубрика: Без рубрики

Happy Easter/Ուրախ զատիկ

Image result for easter england

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Նախագծի մասնակիցները՝ 4-րդ և 5-րդ, 6-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝ Սովորողները կարդում են Զատիկը Հայաստանում և Զատիկը Անգլիայում,որը պատմում է Զատկի խորհուրդը:Սովորողները կարդում են անգլերենով տեղադրված նյութերը և ծանոթանում Զատկի նշելու ծիսակարգին՝ Անգլիայում և Հայաստանում: Նյութին ծանոթանալուց հետո վերլուծում ենք և գտնում ենք նմանություններ և տարբերություններ:Կարելի է նաև համեմատել Զատկի սեղանը՝ Անգլիայում և Հայաստանում:

Նպատակը՝Զարգացնում ենք բանավոր և գրավոր հմտությունները:

Արդյունքը՝

Կունենանք հետաքրքիր համեմատություն և վերլուծություն ֆիլմի տեսքով՝ կապված հայկական և անգլիական Զատկի տոնի հետ:

Էվելինա Հակոբյան

Մարի Սարգսյան

Մարի Ավագյան

Արփի Մաթևոսյան

Իշխան Գևորգյան

Рубрика: Без рубрики

Easter in Armenia

Armenia has its own unique Easter celebrations and traditions. Easter is one of the brightest holidays of the Armenian Apostolic Church. It is a moveable feast, the day of the celebration is not fixed and each year it is different. The feast of the holiday is always celebrated from 22 March to 26 April (35 days).

Easter is also known as  Surb Zatik. Remembering the resurrection of Jesus is a way to renew daily hope that we have victory over sin.

Visiting church, funny games, colorful eggs, bread, greens and all the goodies make Armenian Easter very enjoyable.

Another interesting tradition is coloring of eggs. Easter eggs are dyed red using the traditional method of immersing them in an infusion of red onion skins – representing the blood of Christ. A favorite egg-tapping game is played by children and adults alike. You hold a hard-boiled egg upright, the other person holds their egg upright, and you tap their egg. If you crack the other person’s eggshell first without breaking your own, you win and get their egg. You keep doing this until the person with the most eggs wins. All the children play this game.

Armenians cook rice with raisins where rice is the symbol of the humanity, and raisins represent all Christians.

The easter table also includes Armenian fish Ishkhan and red wine, which symbolize the flesh and blood of Christ. 

The most popular bread for Easter is Chorek. It is a sweet bread. It’s especially loved by kids. Chorek is a rather sweet and puff bread, that’s why it’s not an everyday dish, but is made once a year, during Easter.

Բառապաշար