Ճամբարային օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետո պատրաստեցինք աղցաններ՝ մրգային և բանջարեղենային։ Ընթացքը բավականին հետաքրքիր էր և ուրախ։
Ճամբարը շարունակվեց և առանց լողի և բակային խաղերի, օրն այդքան էլ ստացված չէ։
Ճամբարային օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետո պատրաստեցինք աղցաններ՝ մրգային և բանջարեղենային։ Ընթացքը բավականին հետաքրքիր էր և ուրախ։
Ճամբարը շարունակվեց և առանց լողի և բակային խաղերի, օրն այդքան էլ ստացված չէ։
1st graders
2nd graders
Տեսակը՝ Ճամփորդություն
Մասնակիցները՝ 3-րդ դասարանցիներ
Ընթացքը՝ Այցելում ենք Ոսկեհատ գյուղի Ամբերդ գետ, որտեղ ներկայացնում ենք միջավայրը անգլերենով, մեր անցած բառապաշարով: Այնուհետև մաքրում ենք գետի տարածքը աղբից, և պատմում այդ ամենը անգլերենով:
Արդյունքը՝ ստանում ենք տեսանյութ, որտեղ սովորողները ներկայացնում են բնական միջավայրը և իրենց կատարած էկո գործունեությունը անգլերենով: Զարգացնում ենք անգլերենի բառապաշարը և բանավոր խոսքը:
Մայիսի 29
Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետո 8-րդ ջոկատը մաքրեց դպրոցի տարածքը աղբից։
Օրը լեցուն էր նաև բակային խաղերով։
Խաղերին հաջորդեց լողը։
Առաջին օր
Ամառային ճամբարի մեկնարկը տրված է։ 8-րդ ջոկատը ձևավորված է, որի պատասխանատուներն են՝ Մարիամ Մնացականյանը, Միլենա Մանուչարյանը, Անուշ Ներսիսյանը։
3-րդ շրջանը ինձ համար սկսվեց ապրիլ ամսով՝ Զատիկական նախագիծներով, որից հետո իրակացվեցին այլ հետաքրքիր նախագծեր, դրանցից էր 1-ին դասարանի հետ իրականացրած նախագիծը, որի ընթացքում երեխաները ներկայացրեցին սիրած և չսիրած ուտելիքները անգլերենով:
Նախագծերից ստացված էր նաև Իմ Մասին նախագիծը ,որի ընթացքում սովորեցինք տարբեր երկրների անվանումներ անգլերենով և ներկայացանք իբրև տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Սովորողները իրականացրեցին նաև Մեր ընտանիքը նախագիծը, որի ընթացքում պատմեցին և նկարեցին տեսանյութ իրենց ընտանիքի մասին:
3-րդ դասարանի սովորողների հետ նաև իրականացրեցինք Անտառի տնակը նախագիծը, որի ընթացքում թարգմանեցինք հայտնի հեքիաթը և փոքրիկ բեմադրություն պատրաստեցինք:
Մայիսյան 14-րդ հավաքի սկսվեց մայիսի 13-ից և տևեց մինչև մայիսի 17-ը: Ես հանդես եկա «Մուտք կրթահամալիր.մենթորի դերը նորեկների կյանքում» թեմայով, որի ընթացքում ներկայացրի իմ ուղին դեպի կրթահամալիր:
Տեսակը՝ ճամփորդական
Նպատակը՝ժամանցային
Նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողները նախօրոք համացանցից փնտրում և ընտրում են մուլտֆիլմ դիտելու համար:
Ընթացքը՝ սովորողների հետ այցելում ենք կինոթատրոն դիտելու ֆիլմ , որի ընթացքում կզարգացնենք իրենց բառապաշարը և կստուգենք ինքներս մեզ, թե ինչքանով ենք հասկացել մուլտֆիլմի իմաստը:
Արդյունքում սովորողները ամփոփում, վերլուծում են մուլտֆիլմը և գրում իրենց տպավորությունների մասին իրենց բլոգում: