Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում անգլերենով պատմելու և ներկայացնելու հմտություններ՝ օգտագործելով լեզվական կարողություններ:
Ընթացքը՝ Կրթահամալիրի 30-ամյակի առթիվ սովորողները ներկայացնում են դպրոցը անգլերենով և պատրաստում տեսանյութ, որտեղ շրջում են դպրոցով և ներկայացնում այն: Պատումի մեջ կարող են ներկայացնել դպրոցական մի հետաքրքիր կամ զվարճալի դեպք, որը անհնար կլինի մոռանալ: Ինչպես նաև կարող են մի փոքր պատմել սիրած առարկայի կամ ուսուցչի մասին:
Արդյունքը՝ ստանում ենք անգլերենով լեզվով հետաքրքիր պատումներ դպրոցի մասին, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում: