Մարտի 30-ապրիլի 3
Նախագծեր
Փաթեթներ
Մարտի 30-ապրիլի 3
Նախագծեր
Փաթեթներ
Թեմա՝ My Family
Մասնակիցները՝2-րդ դասարան
Նպատակը՝ Սովորողները օգտագործում են իրենց գրավոր խոսքի հմտությունները:
Ընթացքը՝ սովորողները Paint ծրագրով նկարում են իրենց ընտանիքի անդամներին՝գրավոր օգտագործելով նոր սովորած բառերը:
Արդյունք՝ Ստանում ենք հետաքրքիր նկարներ ընտանիքի մասին, որը կհրապարակվի սովորողի և դասավանդողի բլոգում:
2-րդ դասարան
Սովորում ենք գրել ընտանիքի անդամների անվանումները.
Խաղալ հետևյալ խաղերը :
Գրել հետևյալ տեքստը լրացնելով բաց թողնված տեղերը(գրեք միայն այն տողերը, որը ձեր ընտանիքին վերաբերում է):
Hello! My name is … . This is my family. This is my mother. Her name is … . This is my father. His name is … . This is my sister. Her name is … . This is my brother. His name is … ..
Paint ծրագրով նկարել ընտանիքին և վերևում գրել անվանումները, այնուհետև ուղարկել ինձ:
Սովորում ենք ընտանիքի անդամներին անվանել:Դիտել տեսանյութերը և սովորել հետևյալը.
Բառերը սովորել այս հղումից:
Դիտել հետևյալ տեսանյութերը և պատրաստել ընտանիքի մասին պատմող տեսանյութ, որտեղ կներկայացնեք ձեր ընտանիքի անդամներին անգլերենով:
Թեմա՝ My Family
Մասնակիցները՝5 տարեկաններ և 1-ին դասարան
Նպատակը՝ Սովորողները օգտագործում են իրենց բանավոր խոսքի հմտությունները:
Ընթացքը՝ սովորողները պատրաստում են տեսանյութ՝ ներկայացնելով իրենց ընտանիքի անդամներին՝օգտագործելով նոր սովորած բառերը:Կարելի է պատրաստել տեսնյութ ցույց տալով ընտանիքի նկարները կամ հենց ընտանիքի անդամներին:
Արդյունք՝ Ստանում ենք հետաքրքիր տեսանյութեր ընտանիքի մասին, որը կհրապարակվի սովորողի և դասավանդողի բլոգում:
«Learning must travel the distance from head to heart». Gloria Steinem
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ` մեծ տարածում է գտել նաև հեռավար ուսուցումը: Ուսուցման այս տեսակը հնարավորություն է տալիս անցկացնել դասապրոցես՝ գտնվելով տանը: Իհարկե, ուսուցման այս նոր ձևը անսովոր էր այլ դպրոցների համար, սակայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները և դասավանդողները շատ արագ ներգրավվեցին հեռավար ուսուցման հարթակ: Մեր սովորողների և դասավանդողների մեդիագրագետ լինելը տվեց իր արդյունքը՝ ստեղծված իրավիճակում: Դասերը իրականանալու են տեսազանգերի և դասավանդողների կողմից՝ նախօրոք պատրաստած տեսադասերի միջոցով: Հեռավար ուսուցման առավելություններից են սովորողների կենտրոնացումը դասին, ինչպես նաև, ավելի քիչ թվով սովորողների հետ աշխատելու արդյունավետությունը:
Առաջադրանքները, նախատեսված կրտսեր դասարանների համար, հիմնականում տեսանյութեր դիտելու և նմանատիպ տեսանյութեր պատրաստելու համար էին:
Սկսված մարտի 16-20-ը ցանկացած դասավանդողի բլոգում կարելի էր գտնել հեռավար ուսուցման փաթեթ, որով կարող են առաջնորդվել ոչ միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները, այլ նաև ցանկացած դպրոցի սովորող: Հետաքրքիր բանավոր նախագիծ էր (4-6-րդ դասարանի սովորողների համար), հատկապես Interview in English-ը, որի կատարման ընթացքում սովորողները զարգացնում են իրենց բանավոր հմտությունները՝պատասխանելով դասավանդողի կազմած արդի հարցաշարին: 6-րդ դասարանի սովորողներից հետաքրքիր էր լսել՝ Էլիս Խեչոյանին և Սադոյան Բագրատին:
Ամփոփելով հեռավար ուսուցման արդյունքերը՝ կարելի է ենթադրել, որ սովորողները ավելի ոգևորված և հետաքրքված են հեռավար առաջադրանքներով: Հետագա առաջադրանքները լինելու են տեսադասի և տեսազանգի միջոցով: Աշխատելու ենք Microsoft Teams ծրագրով, իսկ առաջադրանքները ներառելու են աուդիոգրքեր, լսողական առաջադրանքներ և բանավոր խոսքի զարգացում: