Արատեսյան ճամփորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ժամը՝ 9։00-ին։ Ճամփորդությունը նախատեսված էր հետևյալ երթուղիով ՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Զորաց Եկեղեցի-Հերմոն-Արատես:
Անհնար էր այցելել Սևանա լիճ և չտեսնել Հայրավանքը: Վանքի ողջ վեհությունը լրացնում էր Սևանա լճի անածայրածիր տեսարաանը:
Հաջորդ կանգառներից տպավորիչ էր Սելիմի քարավանատունն էր, որը հնագույն իջևանատների նախնատիպն էր:
Արատես հասանք մեր կանխատեսած ժամից փոքր ինչ ուշ, քանի որ ճանապարհը հետաքրքիր էր և լեցուն կանգառներով:Անհամեմատելի գեղեցիկ և կանաչապատ էր Արատեսը հուլիս ամսին:



Մեր ճամփորդությունը դեպի Արատես ուներ նպատակ, հետևաբար հասնելուն պես աշխատանքների բաժանում կատարվեց: Նպատակ ունեինք կատարել միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Ստորև կարող եք տեսնել նկարները: