Рубрика: Без рубрики

September 1-14. 7th grade

Who needs a mask? Apparently these Philly region statues.

Project `This summer during the coronavirus

We are going to discuss this summer during our meeting. Think, get ready for the discussion as you should tell how you spent your summer in Armenia.What did you discover about Armenia? What kind of places did you visit in Armenia?

Քննարկելու ենք այս ամառը առցանց հանդիպման ժամանակ:Մտածել, պատրաստվել քննարկամանը, քանի որ պետք է պատմեք, թե ինչպես եք անցկացրել ամառը Հայաստանում: Ի՞նչ եք բացահայտել Հայաստանի մասին: Ինչպիսի՞ տեղեր եք այցելել Հայաստանում:

Online exercises 1 2 3

Vocabulary-Translate and learn the words!

Video lesson-Watch and learn the expressions!

Рубрика: Без рубрики

Սեպտեմբերի 1-14. 3-րդ դասարաններ

Առցանց հանդիպում.Ծանոթացում

Տեսանյութ

Սովորում ենք հետևյալ երկխոսությունը և փորձում իրականացնել սովորողների անուններով:

Hello! I am Ani.

Hi! I am Narek.

How old are you?

I am ten.

Nice to meet you Narek!

And how old are you?

I am nine.

Thank you! Bye!

Պատրաստում ենք մի տեսանյութ, որտեղ սովորողները պատմում են իրենց մասին անգլերենով:

Рубрика: Без рубрики

Սեպտեմբերի 1-12. 2-րդ դասարաններ

Առցանց հանդիպում՝

Ծանոթություն. Ողջունում ենք անգլերենով, հարցնում անունը: Դիտում ենք հետևյալ տեսանյութը:

Տեսանյութ

Սովորում ենք հետևյալ տողերը ներկայանլու համար՝

Hello!

My name is Narek.

I am 7.

Տանը պատրաստել սովորողի մասին պատմող տեսանյութ անգլերենով, որտեղ սովորողը կասի իր անունը, տարիքը:

Рубрика: Без рубрики

Rainbow tag

Laeacco Cartoon Rainbow Clouds Portrait Scene Baby Children Photography  Background Photographic Vinyl Backdrops For Photo Studio|Background| -  AliExpress

Նախագիծ՝ Rainbow tag

Նախագծի մասնակիցները՝ 1-ին դասարանի սովորողներ

Ընթացքը՝ Սովորողները նախօրոք սովորում են գույները՝ տեսանյութերի, խաղերի միջոցով: Նախագիծն ուղղված է խաղի միջոցով գույների կրկնությանը: Խաղի ընթացքում ընտրվում է մի սովորող, ով անգլերենով պետք է անվանի ցանկացած գույն, իսկ մնացած սովորողները պետք է իրենց շուրջը գտնեն այդ գույնը և ցույց տան, ով չի կարողանում գտնել այդ գույնը, ապա գույն անվանողը կարող է բռնել նրան: Պարտվողը լինում է հաջորդ սովորողը, ով պետք է անվանի մի գույն:

Արդյունքը՝ Խաղի ընթացքը տեսաձայնագրվում է: Ստանում ենք հետաքրքիր ֆիլմ կամ մի հատված իրենց խաղից, որը հրապարակվում է դասավանդողի բլոգում:

Рубрика: Без рубрики

Անգլերենի առարկայական ծրագիր.7-րդ դասարան

7-րդ դասարանի առարկայական ծրագիր

Անգլերենի ընտրությամբ գործունեությունը իր մեջ ներառում է հետևյալ տարրերը.

  1. Բանավոր խոսքի զարգացում-դասարանական քննարկումների, բանավեճերի, զրույցների, երկխոսությունների, փոքրիկ բեմադրությունների միջոցով
  2. Լսելով հասկանալու, լսածի վերաբերյալ կարծիք հայտնելու կարողության զարգացում-տեսաֆիլմերի դիտման, աուդիոնյութերի, երգերի ունկնդրման միջոցով
  3. Անգլերենով գրելու, ստեղծագործելու հմտության զարգացում-էսսեների, շարադրությունների, վերլուծությունների միջոցով
  4. Կարդալու, կարդացածը վերլուծելու, պատմելու, քննարկելու կարողությունն-անգլիացի և ամերկացի գրողների ստեղծագործությունները կարդալու միջոցով

Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.

7-րդ դասարան (A1.1-A1.2)

Մանկավարժական մոտեցումներ

  • Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
  • Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծումիմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
  • Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
  • Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
  • Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտականմեթոդով.
  • Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր

  • թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
  • 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.

  • Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
  • Ուսուցում ըստ նախասիրությունների
  • Ուսումնական ճամփորդություն
  • Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
  • Բլոգավարություն
  • Էլ.նամակագրութուն
  • Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
  • Ուսումնական այլ նախագծերի իրականացում

Կապը այլ բնագավառների հետ

  • Բազմագործառնության իրականացում
    Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:
  • Միջառարկայական ինտեգրում
    Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու գործունեություն

  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

Խոսելու գործունեություն

  • Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է շնորհակալություն հայտնի, համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
  • Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն
  • Ստեղծագործական երկխոսություն
  • Դերախաղեր

Ընթերցելով հասկանալու գործունեություն

  • Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
  • Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
  • Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
  • Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին

Գրելու գործունեություն

  • Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Երկխոսությունների ավարտում
  • Խաչբառային աշխատանք
  • Նկարի նկարի նկարագրում
  • Գերդաստանային ծառի նկարագրում
  • Անավարտ նախադասությունների ավարտում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :

Սովորողների հետազոտական աշխատանքներ

Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
  • Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
  • Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
  • Եզրահանգումներ անել

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնահասարակական նախագծեր):

  • Անձնական նամակագրական կապերի հաստատում արտասահմանյան դպրոցների սովորողների հետ.
  • Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.
Рубрика: Без рубрики

Օգոստոսյան փաթեթ

3-4-րդ դասարանի սովորողների համար

Pronouns/Դերանուններ

Tense/ժամանակաձև

Videos/Տեսանյութեր

  1. Good morning!
  2. Can you …?
  3. How old are you?
  4. Do you like …?
  5. In, On, Under
  6. How many?
  7. How much is it?
  8. How is the weather?
  9. What time is it?
  10. Seasons
  11. The days of the week
  12. Have you got … ?

Games/Խաղեր

Рубрика: Без рубрики

Անգլերենի առարկայական ծրագիր 2020-2021

1-3-րդ դասարաններ

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման  հմտությունների ձևավորումն ու զարգացումը:  Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների  հիմքերը:

Առարկայի ուսուցման խնդիրները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

1-ին դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար  լեզվի  մասին  տարրական  պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարց ու պատասխանի միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
  3. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։

2-րդ դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։
  4. Ընդլայնել բառապաշարը։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։