7-րդ դասարանի առարկայական ծրագիր
Անգլերենի ընտրությամբ գործունեությունը իր մեջ ներառում է հետևյալ տարրերը.
- Բանավոր խոսքի զարգացում-դասարանական քննարկումների, բանավեճերի, զրույցների, երկխոսությունների, փոքրիկ բեմադրությունների միջոցով
- Լսելով հասկանալու, լսածի վերաբերյալ կարծիք հայտնելու կարողության զարգացում-տեսաֆիլմերի դիտման, աուդիոնյութերի, երգերի ունկնդրման միջոցով
- Անգլերենով գրելու, ստեղծագործելու հմտության զարգացում-էսսեների, շարադրությունների, վերլուծությունների միջոցով
- Կարդալու, կարդացածը վերլուծելու, պատմելու, քննարկելու կարողությունն-անգլիացի և ամերկացի գրողների ստեղծագործությունները կարդալու միջոցով
Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Խնդիրները
Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.
7-րդ դասարան (A1.1-A1.2)
Մանկավարժական մոտեցումներ
- Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
- Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
- Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
- Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
- Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտականմեթոդով.
- Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:
Ուսումնական միջավայր
Նյութական միջավայր
- թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
- 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,
Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:
Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:
Մեդիա միջավայր
mskh.am կայք, մեդիա գրադարան, TV
Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
Սոցկայքեր՝ Facebook, YouTube
Տանը նույնպես, սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:
Ուսումնական աշխատանքի կազմակերպում
Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.
- Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
- Ուսուցում ըստ նախասիրությունների
- Ուսումնական ճամփորդություն
- Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
- Բլոգավարություն
- Էլ.նամակագրութուն
- Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
- Ուսումնական այլ նախագծերի իրականացում
Կապը այլ բնագավառների հետ
- Բազմագործառնության իրականացում
Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու: - Միջառարկայական ինտեգրում
Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Ունկնդրելու գործունեություն
- Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
- Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
- Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
- Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
- Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները
Խոսելու գործունեություն
- Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է շնորհակալություն հայտնի, համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
- Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
- Ուղղորդված երկխոսություն
- Ստեղծագործական երկխոսություն
- Դերախաղեր
Ընթերցելով հասկանալու գործունեություն
- Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
- Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
- Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
- Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
- Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
- Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին
Գրելու գործունեություն
- Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
- Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
- Երկխոսությունների ավարտում
- Խաչբառային աշխատանք
- Նկարի նկարի նկարագրում
- Գերդաստանային ծառի նկարագրում
- Անավարտ նախադասությունների ավարտում
- Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ
Ստուգման և գնահատման կարգը
Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :
Սովորողների հետազոտական աշխատանքներ
Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.
- Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
- Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
- Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
- Եզրահանգումներ անել
Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա–հասարակական նախագծեր):
- Անձնական նամակագրական կապերի հաստատում արտասահմանյան դպրոցների սովորողների հետ.
- Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.