Рубрика: Без рубрики

Ամառային ճամբար

Երկրորդ օր

Օրը սկսվեց կարևոր դարձած ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում երգեցինք և պարեցինք մեր կողմից սիրված հայերեն և անգլերեն երգերը։

Այս ամենից հետո վարեցինք հեծանիվ, որը դարձել է սովորողների ամենասիրելի զբաղմունքը։

Հեծանվավարությունից հետո նախաճաշի ժամն էր, որը կազմակերպեցինք դրսում։

Նախաճաշից հետո խաղացինք շախմատ և սեղանային խաղեր։

Նկարում ենք գունագեղ ավտոբուսներ՝մեր պայծառ երևակայությամբ։

Խաղում ենք հետաքրքիր խաղեր, որոնց ժամանակ գուշակում ենք տարբեր գործողություններ։

Վերջապես լողում ենք, քանի դեռ արևը թույլ էր տալիս։

Оставьте комментарий