Рубрика: Без рубрики

Համագործակցային նախագիծ անգլերենից

․Մայիսյան հավաք-ստուգատեսի շրջանակներում կրթահամալիրի Հարավային, Արևմտյան և Հյուսիսային դպրոց-պարտեզների սովորողները մեկ համագործակցային նախագծի շուրջ՝ կլոր սեղան հանդիպումով

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային, Արևմտյան և Հյուսիսային դպրոց պարտեզների 4-5-րդ դասարանների սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրը` մայիսի 19

Ժամը՝ 9։30-10։30

Նպատակը

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները ծանոթանում են Հարավային դպրոց-պարտեզի ստեղծած մանկական հանրագիտարանային կայքի նոր հրապարակումներին, ձեռք են բերում կենդանիների, բնության, տիեզերքի և մեզ շրջապատող աշխարհի մասին մատչելի ու հետաքրքիր գիտելիքներ: Նախագծով առանձնապես հետաքրքրված սովորողները և դասավանդողները շարունակում են նախաձեռնել նմանատիպ նախագիծ իրենց դպրոց-պարտեզներում։

Նախագծի ընթացքը                        

Նախապես որոշված ու համաձայնեցված մայիսյան ստուգատեսային օրերին Արևմտյան և Հուսիսային դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարանցիների «My Info Planet» նախագծային խմբերը այցելում են Հարավային դպրոց-պարտեզ և ներկայացնում իրենց ստեղծած նյութերը, որոնք տեղ են գտել մեր կայք-էջում:

Արդյունքը

Հարավային, Արևմտյան և Հյուսիսային դպրոց-պարտեզների նախագծային խմբերը ձեռք են բերում իրենց իրականացրած աշխատանքի կարևորության զգացողություն, որը մանկավարժական կարևոր ձեռքբերում է:

Оставьте комментарий